
Ադրբեջանական հաքերային խմբերը փոխել են կիբեռհարձակումների իրենց թիրախային ուղղությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 19-ին
լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Եթե նախկինում ադրբեջանական հաքերային խմբերը զանգվածային հարձակում էին իրականացնում հայկական կայքերի վրա, ապա այս տարի իրենք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին»,- նշեց Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով` դրա պատճառներից մեկն այն է, որ հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը բարձրացել է:
Նրա խոսքով` այս տարի հաքերներին հաջողվել է կոտրել մոտ 10 հազար հայաստանցի օգտատիրոջ հաշիվ: «Այս տարվա սկզբից ադրբեջանական հաքերների առաջին հարվածը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հաշիվների, այնուհետև՝ Instagram և այլ սոցհարթակների ուղղություններով էր»,- ասաց Մարտիրոսյանը: