Քանի վթար է տեղի ունեցել մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 1.30-ին, Երևանի Իտալիայի, Խորենացու և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ իրար են բախվել երկու «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 19-ին, ժամը 1.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 հասցեի մոտ իրար են բախվել «Սամանդ» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դոջ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Այվազովսկի և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.50-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 59/1 հասցեի մոտ իրար են բախվել «Հիգեր» մակնիշի ավտոբուս և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան և Սաֆարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, Երևանի Կ.Ուլնեցու և Դ.Անհաղթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արշալույս գյուղից դեպի Երևան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս