
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ կես ժամ առաջ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է անհայտ անձի դրամապանակը, որի մեջ եղել է 18.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: