Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։ Համայն հայության նախարար Հակոբյանը, ինչպես հայտնի է, սփյուռքյան այցելություններին դատարկաձեռն չի ներկայանում, նա ճամպրուկներով մեդալներ ու պատվոգրեր է տանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների սիրտը շահելու համար։

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա եւ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ եւս տիկին Հակոբյանը Ժնեւ դատարկաձեռն չի գնացել, սակայն պարգեւատրումից հետո պարզվել է, որ տարիներ առաջ պարգեւատրած նույն անձանց կրկին նույն մեդալով է պարգեւատրել։ Ի դեպ, տիկնոջ այցերին մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ են սպասում, քանի որ դրանք միշտ բարձր տրամադրություն են ապահովում շատերի համար»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս