
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլը գրել էր, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է 1 միլիոն դրամով տուգանել «Արփա-Էներգիա» ընկերությանը այն բանի համար, որ «Արփա» փոքր ՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն, տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Մեր տեղեկություններով՝ «Արփա-Էներգիա» ընկերությունը պատկանում է գործարար Աշոտ Զաքարյանին։
Նա Վայոց ձորում բազմաթիվ բիզնեսներ ունի, խաղողի ու ծիրանի այգիներ, վերամշակման ձեռնարկություններ։ Ի դեպ, կառավարության էլեկտրոնային ռեգիստրում «Արփա-Էներգիա» ընկերությունը գրանցված է հենց Աշոտ Զաքարյանի անունով։ Համահիմնադիր է նաև Հասմիկ Հովսեփյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: