Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա փոխանցմամբ՝ այդ օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզերում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն:

Այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, արտահանմանը, ի վերջո՝ գյուղատնտեսության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան: Իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաև հնդիկ գործարարները: Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս