
Խորհրդարանում թեժ քվեարկություն է: Հիշեցնենք` կառավարության կողմից ներկայացվել է նախագիծ, որով դատական նոր օրենսգրքով մեկ անգամ ևս ամրագրվում է, որ Երևանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ 2019 թվականից ստեղծվելու է Սնանկության դատարան, որի նպատակն է լինելու սնանկության վարույթը դարձնել ավելի արդյունավետ:
Փոփոխությունների երկրորդ բլոկը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդի ու դատավորների ընդհանուր ժողովի միջև ֆունկցիաների տարանջատմանը, քանի որ վերանում է դատարանների նախագահների խորհուրդը։
Նախագծի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում. այդպես էլ պարզ չդարձավ` բավարար 63 ձայնը եղե՞լ է, թե՞ ոչ:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: