
Այսօր ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի նախագծի թեժ քվեարկությունը տեղափոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն:
ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ այն բանից հետո, երբ պարզվել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը սեղմել է կողմ կոճակը, դաշինքը որոշել է հավաքվել:
Իսկ հավաքը կայացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու` Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում:
Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, անգամ վիճաբանություն է եղել: