Գագիկ Ծառուկյանի և պատգամավորների միջև հանդիպումն ավարտվեց. ինչ է ասել ԲՀԿ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի  միջեւ հանդիպումն ավարտվեց: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքին: «Պարոն Ծառուկյանի հետ եղել է պարզապես աշխատանքային հանդիպում, քննարկում: Ընդամենն այդքանը: Մեր խմբակցության գործունեության հետ կապված աշխատանքային հանդիպում, քննարկում է եղել»,- նշեց նա:

Անդրադառնալով խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի ընդհարմանը, նշեց. «Մեր պատգամավորների միջեւ միջադեպ տեղի չի ունեցել, կարող են լինել տարբեր հարցերի հետ կապված տարբեր դիրքորոշումներ եւ մոտեցումներ, սակայն բոլոր հարցերը նորմալ գործընկերային շփումներում, գործընկերային շփման ձեւաչափում բոլոր այդ հարցերի մասին խոսվում է, համապատասխան եզրահանգումներ են տեղի ունենում: Մեր պատգամավորների միջեւ որեւէ ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է աշխատանքային  հարց, քննարկում, խոսել են պատգամավորները եւ ամեն ինչ պարզել են»:

ArmLur.am-ի դիտարկմանը՝ պատգամավորների միջեւ տեղի ունեցած «միջադեպին» անդրադարձ եղել է, նա նշեց. «Անդրադարձ եղել է այնքանով, որ խոսվել է, ասվել է, անդրադարձ է կատարվել, որ չի եղել նման միջադեպ: Որեւէ նման դեպք տեղի չի ունեցել»:




Լրահոս