
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:
Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար Իսրայել Սարգսյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: