ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Աբովյան փողոցում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է մայրաքաղաքի կենտրոնի մայթերը վերածել առեւտրի կենտրոնի: Փող աշխատելու մոլուցքը քաղաքային իշխանություններին հանգիստ չի տալիս: Հիմա էլ փոքր կրպակներով է փորձում խնդիրը կարգավորել:

 

 

 

ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 21.000 դրամ թոշակ, 40 տարեկան եմ: Մայրս նույնպես ունի հաշմանդամության կարգ: Ստանում ենք ընտանեկան նպաստ: Խնդրում եմ ասեք՝ մենք որեւէ այլ արտնությունից օգտվելու հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ:

Արման Հարությունյան (1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովությամբ 20.00 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Քանի որ Ա. Վարդանյանի ընտանիքը հաշվառված է ընտանիքների եւ անապահովության գնահատման համակարգում, ստանում է սոցիալական նպաստ՝ ամսական 18.000 դրամ, ունի 2017թ. ընթացքում սպառած 600 խորանարդ մետր բնական գազ, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի համար նվազ սակագներով վճարելու իրավունք:
Ինչ վերաբերում է այլ արտոնություններին, ապա հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ ստանալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի N2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետի՝ պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ԿԳՆ-ի կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ ընտանիքների անապահովության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորած անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետով պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեն նաեւ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ներառված տվյալների հիման վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հայրության ճանաչումը ստուգելու համար դատարանը կարո՞ղ է փորձաքննություն նշանակել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Լարիսա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դատարանը կարող է հայրության ճանաչման համար փորձաքննություն նշանակել: Առավել մատչելի եւ տարածված արյան փորձաքննությունը չի կարող տալ հավաստի դրական արդյունք, բայց հավաստի բացասական կարող է: Այդ պատճառով որոշ դեպքերում դրա անցկացումը նպատակահարմար է: Պատասխանողի երեխա ունենալու հնարավորությունը հաստատելու գործում կարեւոր նշանակություն կարող է ունենալ նաեւ բժշկական փորձաքննությունը: Գենետիկական փորձաքննությունը միակն է, որ օգնում է որոշել երեխայի այս կամ այն անձինը լինելու հանգամանքը:
Հայրության վիճարկումը հատկապես բարդ է, քանի որ դժվար է բոլոր հանգամանքներն ապացուցել:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրության ճանաչման գործընթացում օգտագործվող ապացույցների ցանկը սահմանափակ չէ: Հայրության ճանաչման պահանջ կարող է ներկայացնել երեխայի խնամակալը կամ անձը, որի խնամակալության տակ գտնվում է երեխան, ինչպես նաեւ անձամբ երեխան չափահաս դառնալուց հետո:




Լրահոս