
Հայաստանը հայտնվել է 2018 թվականին զբոսաշրջիկների այցելությունների համար ամենահետաքրքիր երկրների տասնյակում: Այն կազմել է տուրիստական տեղեկատուների հայտնի հրատարակիչ Fodor’s-ը:
Հոդվածում նշվում է, որ կովկասյան այս փոքրիկ երկիրը շատ հարուստ պատմություն, մշակույթ եւ հյուրընկալություն ունի: Կայքում նշվում է, որ Հայաստանը էկոտուրիստի երազանքն է, իսկ ոտքով նոր երթուղիները եւ հավելվածները թույլ են տալիս ավելի հեշտ ուսումնասիրել երկրի հոյակապ բնությունը:
Fodor’s-ի փորձագետները նշում են, որ Հայաստան այցելելու ամենալավ ժամանակը գարունն է կամ աշունը, երբ երկրում բացօթյա փառատոներ են անցկացվում: