
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունից հայտնում է, որ ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի, Աշտարակի, Մարալիկի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50մ:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: