«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր ու նախկին նախարար, իսկ այժմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերություններին: Բանն այն է, որ Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ արձագանքեցին Մինասյանի նշանակմանը:
Ու սա այն դեպքում, երբ Գրիգորյանը ժամանակին նախարար էր նշանակվել հենց ՀՅԴ քվոտայով: «Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս իմ կողմից չկա: Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում: Եւ երբեք որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, առավել եւս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում»,- ասել է նա:
Միաժամանակ Մինասյանը նշել է, թե «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը բոլորիս պարտականությունն է, առավել եւս այն մարդու, ով երբեւէ զբաղեցրել է կամ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում