Lուրջ դժգոհություններ. ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները բողոքի ցույց-ավտոերթ կանցկացնեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել իշխանությունների որոշման դեմ:

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Մեր մտահոգություններն ենք ներկայացնելու այն մասին, որ չենք թողնի եւ կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի վերահաշվառման օրենքը չգործի: Իսկ առաջարկը շատ պարզ է, պետք է ուղղակի բանակցություններ լինեն, եւ մենք մեր առաջարկը կանենք, կկարողանանք կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալ եւ դրույքաչափի շուրջ համաձայնության գալ: Դե, ինչպես հայտնի է՝ ով աջ ղեկով ավտոմեքենա ունի, ապրիլի 1-ից վերահաշվառումն արգելվելու է: Այսինքն` մարդը եթե աջ ղեկով մեքենա ունի, ապրիլի 1-ից հետո այն չի կարող վաճառել: Կամ, ասենք, չվաճառի, նվեր տա ինչ-որ մեկին, կապ չունի, վերանվանելու իրավունք չկա: Բայց չէ՞ որ դա մասնավոր սեփականություն է, եւ մարդ ինչպես ցանկանում է, այնպես էլ տնօրինում է»»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս