
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G 500 մակնիշի 777 GG 77 համարանիշի, BYD մակնիշի 31 UL 063 համարանիշի, BMW մակնիշի 11 SL 009 համարանիշի և կին վարորդի Mitsubishi մակնիշի 34 ZN 369 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները` այստեղ: