Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից առաջինը վերաբերում էր Մեղրի ազատ տնտեսական գոտուն: Կարեն Կարապետյանն իր խոսքում նկատեց, որ արդեն տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը:
Ըստ այդմ, նա տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկ ենթակառուցվածնքերի եւ բնական պաշարների նախարարներին, ինչպես նաև ջրային տնտեսության կոմիտեի նախագահներին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձեւավորման երկրորդ փուլի ուղղությամբ:
Բացի այդ, նա նաեւ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարեց շարունակել աշխատանքները դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով` Մեղրու ազատ տնտեսական գոտու բարենպաստ ռեժիմների վերաբերյալ լայն իրազեկում ապահովելու նպատակով: Բացի այդ, նա հանձնարարեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել: