Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին:

Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ գտնվեց եւ դարձավ ոսկե մեդալակիր (14.175 միավոր): Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսեց ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Արթուրը բրոնզե մեդալ նվաճեց (13.800)

Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ ազատ վարժությունում (13.500):




Լրահոս