Կառավարությունը հանձնարարական է տվել` գործընթացն արագացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, թե մինչեւ հաջորդ տարվա գարուն Հայաստանը կվավերացնի ԵՄ-ի հետ նոյեմբերին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Նազարյանը խոսել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում:

«Ես չէի ցանկանա ուղղակի առաջ ընկնել, միայն կարող եմ ասել, որ կառավարությունը ունի հանձնարարական՝ արագացնել այդ գործընթացը… Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի անել մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Հանձնարարականը գալիս է մեր հանձնառությունից»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններն էլ իրենց հերթին պետք է առանձին-առանձին վավերացնեն այդ համաձայնագիրը:




Լրահոս