
Ուսանողները շարունակում են անժամկետ հացադուլը: Երեկ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց հանրային քննարկում է իրականացվել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել ուսանողների առաջ քաշած պայմանների էությունն ու նպատակը:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին, թե ուսանողներն ուղղորդվում են ինչ-որ այլ կողմնակի ուժերի կողմից, Հանուն գիտության զարգացման անդամները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դրանք անհիմն են որակել: Նախաձեռնության անդամներից Միհրան Միքայելյանը մեր զրույցում ասաց. «Եթե այդպես է, ուրեմն իրենք առաջնորդվում են ռենջերների, Ձմեռ պապիկի կամ նման այլ ուժերի կողմից»: