Բեշիքթաշը տրանսֆերի կհանի Օզբիլիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Բեշիքթաշը» թիմի երեք խաղացողների պատրաստվում է տրանսֆերի հանել: Հայտնում է «Fanatik»-ը:

Ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է բաժանվել Դենիս Բոյկոյից, Արաս Օզբիլիսից և Վելի Կավլակից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թուրքական ակումբի կազմում: Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ղազախական մի քանի ակումբներ: Այս պահին Օզբիլիսի տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում:




Լրահոս