ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները 2017 թվականի դեկտեմբերի 18-ից համարվում է դադարած:
Հրամանագիրն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առել Արդարադատության խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ԱԽ-20-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը: