
Աշխարհում կտրուկ աճում է մեծահարուստների թիվը, որոնք ներկան վայելելու հետ մեկտեղ մտածում են նաև ապագայում սպասվող գլոբալ աղետների մասին ու դրանցից պաշտպանվելու համար բունկերներ են գնում:
Հայտնի է, որ բունկերների կառուցման ոլորտի առաջատարներից մեկը Vivos ընկերությունն է, որի կառուցած թաքստոցները դիմացկուն են ռումբերի հարվածների նկատմամբ և արժեն հարյուր հազարավոր դոլարներ:
Նշվում է, որ աշխարհում ամենամեծ ու թանկարժեք բունկերը՝ The Oppidum-ը, գտնվում է Չեխիայում և արժե 4.5 մլն դոլար: