Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երևում է ամեն քայլափոխի. սպառում է այլ երկրների անորակ արտադրանքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երեւում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը: Պարզվում է` ՀՀ եւ ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը:

Եւ ռուսական կողմը պայման է դրել, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ: Այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց որակի մասին բազմիցս խոսվել է ե՛ւ պաշտոնյաների մակարդակով, ե՛ւ ռուսական մամուլում: Շատ ավիաընկերություններ այս ինքնաթիռներն օգտագործելուց որոշ ժամանակ անց հանել են շահագործումից պարբերական դարձած տեխնիկական խնդիրների պատճառով: Ու հիմա Հայաստանը ստիպված է գնելու դրանք»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս