Արդյո՞ք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին: Ու քանի որ հսկայական հողակտորների եւ այգիների տեր են նաեւ ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյո՞ք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը:

«Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչեւ իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երեւանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս