Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, լինելով քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը` Աթոյանը 470 հազար դրամ է վերցրել՝ վերաքննիչ դատարանի դատավորին փոխանցելու համար:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մ. Մանուկյանի գործը վերաքննիչում քննել են մինչեւ 2008-2016թթ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ աշխատած Տիգրան Սահակյանն ու դատավորներ Ալեքսանդր Ազարյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Միայն թե նրանց անունները քրեական գործում այդպես էլ չի շոշափվում: «Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց դատավորներից Ազարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն այս գործի շրջանակներում ՀՔԾ հարցաքննության չեն կանչել. «Չէ՛, ընդհանրապես»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս