ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3` «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն` յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ:
Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռեւս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում` բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը` սեւ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 21-ին պայմանագիր կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ, որի սեփականատերը նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն է: