
Դեկտեմբերի 21-ին` կառավարության նիստի ավարտից րոպեներ առաջ, մի խումբ տղաներ միրգ, բանջարեղեն եւ այլ սննդամթերք էին բերել: Այդ ընթացքում կառավարության ետնամուտքի մոտ նախարարներին էր սպասում նաեւ ՀՀԿ տատիկը:
Նա, տեսնելով սնունդով լի տոպրակները, մոտեցավ եւ հարցրեց. «Կլինի` մի քիչ խնձոր ու նարինջ էլ ես գողանամ»:
Նրան ի պատասխան` նախարարների վարորդներն ու օգնականներն ասացին. «Գողանալ պետք չէ, գնա եւ վերցրու` ինչ ցանկանում ես»:
Իսկ, ահա, կառավարության ետնամուտքի մոտ հավաքված որոշ քաղաքացիներ էլ, տեսնելով ծանր տոպրակների պարունակությունը, սկսեցին բարձրաձայն ասել. «Ախ, ինչ սոված եք»: