
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աստղիկ Միրզախանյանը 2017 թվականի դեկտեմբերի 29-ից կազատվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Աստղիկ Միրզախանյանին 2017 թվականի դեկտեմբերի 29-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնից»։
Միրզախանյանը կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: