Ադրբեջանի դեմքը. ինչ է սպասվում Արցախ այցելած եվրոպական պատվիրակության անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ այցելած պատվիրակության ներկայացուցիչները կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Անդրադառնալով ադրբեջանական լոբբի աշխատելուն` Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ հենց այդպես էլ կարող է լինել: Ադրբեջանը ցանկացած այսպիսի քայլի դեպքում ունի արդեն ռեֆլեքսներ: Սեւ ցուցակն այդ ռեֆլեքսներից մեկն է: Անընդհատ այդ մարդկանց մտցնում են սեւ ցուցակներ, որը ցույց է տալիս այդ երկրի իրական պատկերը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան, ապա Արցախ էին այցելել եվրոպական պատվիրակության անդամները:




Լրահոս