Նոր զարգացումներ. Իջևանում արձանագրված արտառոց դեպքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի 5-ին Իջեւանում արտառոց դեպք էր արձանագրվել. 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը դանակահարել էր իր 29-ամյա եղբորը՝ Ազատ Ջուլհակյանին: Աշոտ եւ Ազատ Ջուլհակյանները, ինչպես նաեւ վերջինիս կինը ցուցմունքները տվել են ընթերականների ներկայությամբ, քանի որ պարզվել է, որ նրանք գրաճանաչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած դանակահարությունը տեղի է ունեցել ինչ-որ աղջկա պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դանակահարության հետեւանքով Ազատ Ջուլհակյանը ստացել է առողջությունը չքայքայող վնաս: Փաստորեն, մի քանի ամիս շարունակ եղբայրներին համոզել են, որպեսզի նրանք հաշտվեն, եւ Ազատ Ջուլհակյանը ետ վերցնի եղբոր դեմ ներկայացված հաղորդումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարազատներին, ի վերջո, հաջողվել է եղբայրներին հաշտեցնել եւ քրեական գործը, որպես մասնավոր գանգատ, կարճվել է:

Ոսկան Սարգսյան
ՏԱվուշ




Լրահոս