
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը 2017 թվականն ավարտում է նույն՝ 90-րդ հորիզոնականում:
Ուժեղագույն հավաքականների լավագույն տասնյակը նույնպես չի փոխվել՝ Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա եւ Չիլի:
Աղբյուրը՝ ՖԻՖԱ
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի