Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:
18 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» միանձնյա գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Քաղաքայինները» 11 միավորով առաջ են 2-րդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Տոտենհեմը», որն իր ակտիվում ունի 31 միավոր, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
««Մանչեսթեր Սիթիին» հասնելու համար հրաշք է հարկավոր: Մենք կենտրոնացած ենք մեր խաղը բարելավելու և մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնելու վրա:
Չնայած «քաղաքայինների» առաջընթացին` մենք նույնպես պետք է ավելի լավը դառնանք»,- դանիացու խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: