««Խաղալիքը» կվերցնեն ընդդիմադիրների ձեռքից». ՀՀԿ-ականները քայլեր են մտածում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության 20 րոպեանոց ընդմիջումների շարքից զայրացած` ՀՀԿ-ականները քայլեր են մտածում` ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված այդ հնարավորությունը սահմանափակելու համար:

Հենց նիստերի դահլիճում իշխող կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել էր, թե «այդ խաղալիքը» կվերցնեն ընդդիմադիրների ձեռքից: «Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք, ես Ձեզ կտեղեկացնեմ»,- երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Նիկոյանը՝ չբացելով փակագծերը, թե, ի վերջո, փոփոխություններ կարվե՞ն, թե՞ ոչ:

Նկատենք, սակայն, որ իշխող կուսակցությունը դժվար թե ԱԺ կանոնակարգ-օրենքից հանի 20 րոպեանոց ընդմիջումների դրույթը, քանի որ այն ավելի շատ իրենց է հարկավոր, երբ կարեւոր քվեարկություններից առաջ փորձում են «ռեստորաններից ու սաունաներից բերման ենթարկել» գործընկերներին՝ քվորում ապահովելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմա քննարկվում է օրենքում գրել «մինչեւ 20 րոպե ընդմիջում» բառակապակցությունը, որպեսզի ընդդիմության կողմից նման դեմարշների ժամանակ 1, 2 կամ 5 րոպեանոց ընդմիջումներ հայտարարեն»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս