Աղբահանությամբ զբաղվող ընկերությունը նվազեցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտե» ՍՊԸ-ն այս տարվա երրորդ եռամսյակում տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սանիտեք»-ը պետական բյուջե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 258 մլն 942 հազար 300 դրամ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը կատարել է 262 մլն 555 հազար 300 դրամի չափով հարկային վճարումներ: Ստացվում է, որ «Սանիտեք»-ը 3 մլն 613 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ «Սանիտեք»-ի աշխատանքից երեւանցիները դժգոհում են: Բանն այն է, որ ընկերությունը թերանում է եւ պատշաճ աղբահանություն չի իրականացնում քաղաքում: Սա դեռ բավարար չէ, հիմա էլ հարկերն է նվազեցրել:




Լրահոս