Վերահսկիչ պալատը երեք ավտոմեքենա կգնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը այս տարվա պահուստային ֆոնդի հաշվին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հազար դրամ: Ըստ ՎՊ-ի պատճառաբանության` պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին եւ բավականին հին են ու մաշված:

Այդ ավտոմեքենաներով ՎՊ-ի կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են` խոչընդոտելով բնականոն աշխատանքները: Իսկ այդ մեքենաների` հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող:

Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները. կառավարությունն այն էժան գնով վաճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի: Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում:




Լրահոս