ՏԻՄ ընտրությունների հետևանքը. ինչ է սպասվում օպերատորի աշխատանքը խոչընդոտած անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված քրեական գործերից մեկը ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզում Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Գյումրիի «Ցայգ» հեռուստատեսության օպերատոր Արթուր Մարգարյանի մասնագիտական գործունեությանը` խափանելով նկարահանումները:

Այս արարքի համար Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

Էլբակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քրեական գործով դատաքննության օրը դեռ նշանակված չէ:




Լրահոս