
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի պաշոտնական կայքը։ «Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,-ասված է հաղորդագրության մեջ։