
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեկտեմբերի 3-ին` ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Արսենալին» հաղթելու հաջորդ օրը (3:1), թիմի մարզման ժամանակ քնած է մնացել:
«Daily Mail»-ի տեղեկություններով, այդ օրը Պոգբան անտեսել է հեռախոսազանգերը, ինչի պատճառով անգլիական ակումբը ստիպված է եղել իր աշխատակցին ուղարկել նրա տուն:
Հենց ՄՅՈւ-ի աշխատակիցն էլ արթնացրել է ֆուտբոլիստին, որն ուշացել է մարզումից:
«Արսենալի» հետ խաղում, հիշեցնենք, Պոգբան երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչից հետո կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից: Այդ հեռացման պատճառով ֆուտբոլիստը 3 խաղով որակազրկվել է: