Շատ աղջիկներ սիրում են քնել ծածկոցը ոտքերի արանքում դրված: Ի՞նչ է դա նշանակում: Չէ որ տղամարդկանց շրջանում այդպիսի սովորույթ առկա չէ: Դրան կա ինչպես հոգեբանական, անպես էլ ֆիզիկական պատճառներ: Սկսենք հոգեբանականից, որը կարևոր դեր է կատարում:
Կինը, ով ոտքերով գրկում է մեկ ուրիշ ոտք, վերահսկում է նրան, իսկ ավելի կոնկրետ նրա ներկայությունը: Նա կարծես թե նրան պահել է անկողնուն գամված, սակայն ինքն անձամբ քնած է:
Սակայն կողքինի ներկայությունը զգացվում է և կարելի է հանգիստ քնել:
Կանայք սիրում են քնի մեջ ոտքերով գրել իրենց սիրելիին: Երբ նրանք չկան, ամբողջ սերը բաժին է հասնում ծածկոցին կամ բարձին: Թվում է, թե կողքին կա մեկը, ում կարող եք տալ ամբողջ ջերմությունը:
Ինչ վերաբերում է ֆիզիոլոգիային, ապա շատերը ծածկոցը գրկում են, որպեսզի քնի մեջ հարմարավետ լինի:
Երբ ծածկոցը չկա, ոտքերն իրար վրա են, որոնցից մեկը միշտ ճնշում է մյուսին: Ծածկոցի պարագայում այդ խնդիրն անհետանում է:
Տեսակետ կա, թե այս դիրքով իրականանում են կանանց ռոմանտիկ ցանկությունները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Չէ որ քնի ժամանակ այն չի կպնում սեռական օրգաններին: Այն ավելի շուտ հարմարավետություն է պարգևում, քան թե հաճույք: