Մայրանալու միջին տարիքն աճ է ապրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրանալու միջին տարիքը վերջին 25 տարվա ընթացքում աճ է ապրել։ Եթե 1990-ին մոր միջին տարիքը երեխայի ծնվելու ժամանակ ավելի քան 25 տարեկան էր, առաջին երեխայի ծնվելու ժամանակ՝ մոտ 23, ապա 2016-ին առաջին դեպքում՝ շուրջ 27, մյուս դեպքում՝ 25։

Առանձին տարիքային խմբերում ևս նկատելի է վիճակագրության փոփոխություն վերջին տասը տարվա կտրվածքով։ Եթե 2006-ին մայրացողների թվաքանակում մեծ մասը բաժին էր հասնում 20-24 տարեկաններին (ամբողջի մեջ 48.3 տոկոս), ապա 2016-ին ամենաշատը մայրացել են 25-29 տարիքային խմբի կանայք (35.6 տոկոս)։ 2006-ի համեմատ 2016-ին 2.1 անգամ նվազել է մինչև 20 տարեկանը, 1.5 անգամ 20-24 տարեկանում մայրացողների մասնաբաժինը բոլոր ծնունդների մեջ։

Ինչ վերաբերում է 25-29 տարիքային խմբին, ապա այն 27.7 տոկոսից դարձել է 35.6 տոկոս։ Վերջին տարիներին, մասնավորապես, 2016-ին ավելացել է նաև 35-39, 40-44 տարեկանում մայրացողների թվաքանակը ընդհանուրի մեջ։




Լրահոս