
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին.
«Երկրորդ գոլը և կարմիր քարտը բարդացրեց մեր խնդիրը: Առաջին խաղակեսում լավ խաղացինք: Նույնիսկ երկու բաց թողած գոլերից հետո կարող էինք գոլ խփել:
Չպետք է հուսահատվել: Լինում են թե հաջող օրեր, թե անհաջող: Մենք Զիդանի հետ ենք մինչև վերջ: Մենք ամբողջովին աջակցում ենք նրան: Կասկածներ չպետք է լինեն: Հնարավոր է մարդիկ մոռանում են, թե ինչեր ենք հաղթել այս տարին: Սա մեր պատմության ավարտը չէ»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է «AS»-ը: