Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի որոշումից հետո Իսրայելը լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը սկսել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու գործընթաց: Նման կարգադրություն է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվեարկությունից հետո, երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բանաձև ընդունվեց: Կազմակերպության կանոնակարգով սա նշանակում է, որ Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է լքել 2018-ի վերջում: Թել-Ավիվի որոշումը պայմանավորված է «կազմակերպության փորձերով՝ խաթարել հրեական պատմության և Իսրայելի հողերի միջև կապը»: Ընդ որում, բացառված չէ, որ Իսրայելը կազմակերպությունում մնա դիտորդի կարգավիճակով:

Նշենք, որ ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարել էր հոկտեմբերի 12-ին, այս դեպքում կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական թեքվածության» մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ իր երկիրը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, ինչը բացասաբար ընդունվեց միջազգային հանրության կողմից:




Լրահոս