Իսրայելը դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպան Կարմե Շամա Հակոհենին հրահանգել է դուրս գալ ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային հարցերով զբաղվող կազմակերպությունից:

The Jerusalem Post-ը հայտնում է, որ Նեթանյահուն իրականացնում է ավելի վաղ հնչեցրած սպառնալիքը՝ այսպիսով հետևելով ԱՄՆ-ի քայլին, որը կառույցից հեռացել էր հոկտեմբերին:

«Խելամիտ և լավ կառավարվող երկրները ոչինչ չունեն անելու աբսուրդի թատրոնում, ինչպիսին ՅՈւՆԵՍԿՕ-ն է: ԱՄՆ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ից դուրս է եկել Իսրայելի պատճառով, և այժմ մեր բարոյական պարտքն է նույնն անել», – ասել է Կարմե Շաման:




Լրահոս