Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 122 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, 35-ամյա Վահե Վարդանյանի վարած Toyota Camry մակնիշի 100 HH 11 համարանիշի, Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 27-ամյա Տիգրան Դալլաքյանի վարած Toyota Camry մակնիշի 95 82 AD տարանցիկ համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի 18 CC 018 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամեր անց Վանաձորում տեղակայված ՀՀ ՊՆ N զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Բեժանյանը: Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Վարդանյանը Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի տղան է:
Մանրամասները`այստեղ