
«Ինտերը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ միլանյան ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին հունվարին վարձակալելու տարբերակը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» ներկայացուցիչները կապ են հաստատել Մխիթարյանի գործակալի` Մինո Ռայոլայի հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, ըստ ամենայնի, պատրաստ կլինի բաժանվել ֆուտբոլիստից, բայց մեծ գումարի դիմաց: