ՖՈՏՈ. Այս նախանշանների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

աՄենք սովոր ենք անուշադրության մատնել առողջության հետ կապված ցանկացած նախանշաններ, և մեզանից քչերն են այդ դեպքում դիմում բժշկի՝ գերադասելով ինքնաբուժությամբ զբաղվել:

Հետաքրքիր է, որ վիճակագրության համաձայն, կանայք առավել ուշադիր են իրենց առողջության հանդեպ: Նրանք հաճախ օգնության են դիմում նախանշանների առկայության դեպքում, երբ բուժումն էլ ավելի հեշտ կստացվի: Շատ տղամարդիկ  էլ ընդհակառակը՝ մտածում են, որ ամեն ինչ կանցնի:

Adme.ru-ն ներկայացնում է առաջին հայացքից աննշան թվացող նախանշաններ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի:

Ջերմությունից հետո դուք արագ եք հոգնում և դժվարությամբ շնչում

Կարող են առաջանալ նաև այլ նաշանշաններ, օրինակ շնչելու և արտաշնչելու հետ կապված դժվարություններ, գունատություն:

Առատ մազաթափություն

Առաջին պատճառն այն է, որ հորմոնային ֆոնի հետ կապված ինչ-որ բան այն չէ: Հորմոնային խանգարումները կարող են հանգեցնել նրան, որ վարսերի աճը կդանդաղի, կդառնան ավելի բարակ և կսկսեն թափվել:

Հանկարծակի կծկումներ

Դա կարող է առաջանալ հանկարծակի: Այն ուղեկցում է սրտի հետ կապված խնդիրներին: Պետք է դիմել բժշկի:

Դաշտանային օրերը ցավոտ են լինում

Գինեկոլոգները վստահեցնում են, որ ցավոտ դաշտանային օրեր հատկապես լինում են երիտասարդ տարիքի աղջիկների մոտ: Եթե դրանք լինում են նաև հասուն տարիքում, ապա պետք է դիմել բժշկի:

Երեխան վատ է քնում և դարձել է գրգռված

Հաճախ երեխան չի կարող ասել, թե ինչ է իր հետ կատարվում, որի պատճառով դառնում է նյարդային: Դա կարող է խնդիրներ առաջացնել նաև քնելու հետ կապված:

Փոխվել է մաշկի գույնը

Մաշկը կարող է շատ բաների մասին հուշել: Պետք է դիմել բժշկի, եթե հանկարծ մաշկն այնպիսի գույն է ստանում, որը նախկինում չի եղել:

 

Բիբը լայնանում է

Սա կարող է խոսել շատ խնդիրների մասին:




Լրահոս