Բրիտանացի և ամերիկացի գիտնականները մշտապես ուրախացնում են մեզ տարբեր զվարճալի հետազոտություններով: Այս անգամ նրանք որոշեցին պարզել կնոջ այն տարիքը, երբ վերջինս ամենագեղեցիկն է: Մինչ վերջերս բոլորը վստահեցնում էին, որ կանայք ավելի են գեղեցկանում 30 տարեկանի մոտակայքում, իսկ հետագայում գեղեցկությունը քիչ-քիչ պակասում է: Սակայն նոր հետազոտության արդյունքները կարող են ձեզ զարմացնել, նաև ուրախացնել:
Որպեսզի պարզեն` որ տարիքում են կանայք ամենագրավիչը, ամերիկացի գիտնականները վերլուծության են ենթարկել տարբեր ժամանակների ամենագեղեցիկ կանանց տարիքները: Ահա և արդյունքները:
Պարզվում է`ժամանակակից հմայքի միջոցները ոչ միայն գումար ծախսելու վայր են, այլ գեղեցկության երկարատև պահպանման լավ տարբերակ: 30-40 տարի առաջ ամենագեղեցիկ կանանց միջին տարիքը 33-ն էր, այժմ այն հասնում է 38-ի:
Որպեսզի այդ արդյունքները ստանան, վերլուծության են ենթարկվել վերջին 20 տարում People ամսագրի շապիկին հայտնված տարբեր կանայք: Իհարկե, 38 տարեկանը միջին տարիքն է: Օրինակ, ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվել է 59-ամյա Շերոն Սթոունը և Միշել Փֆայֆերը, ինչպես նաև`49-ամյա Ջուլիա Ռոբերթսը:
Այնպես որ, սիրելի կանայք պետք չէ վախենալ գեղեցկությունը կորցնելուց: Այժմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տարիքի հետ միայն ավելի են գեղեցկանում: Նայեք օրինակ համաշխարհային մոդելներին կամ դերասանուհիներին. նրանք 35-ից հետո ավելի լավ տեսք ունեն:
Մեկ այլ հետաքրքիր փաստ ևս: Ամենագեղեցիկ կանաց ցանկում ավելի հաճախ են սկսել հայտնվել մուգ գույնի մաշկ ունեցող կանայք: