Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գորհայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Դիլիջանում՝ մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:




Լրահոս