Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ին՝ ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի 07 OL 568 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել




Լրահոս